Քաղաքական միավորում «Լելոն Վրաստանի համար» Թելավիում բացել է տարածաշրջանային գրասենյակ
Քաղաքական միավորում «Լելոն Վրաստանի համար» Թելավիում բացել է առաջին տարածաշրջանային գրասենյակը:
Կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն խոսել է Լելոյի նպատակների և խնդիրների մասին և ուշադրությունը բևեռել Կախեթիի հետ կապված հետագա անելիքների, այդ թվում գինու արտադրության, խաղողագործների եկամտաբերության բարձրացման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և գինու զբոսաշրջության ընդլայնան վրա:
Կուսակցության ղեկավարը Կախեթիի տարածաշրջանային համակարգող է ներկայացրել, բժիշկ-նյարդաբան Վասիլ Կոբիաշվիլիին: