Քաղաքական բևեռացումը և արմատականությունը պետք է ավարտվի. Գիորգի Գախարիա
Քաղաքական բևեռացումը և արմատականությունը պետք է ավարտվի. Գիորգի Գախարիա

Քաղաքական բևեռացումը և արմատականությունը, որոնք խոչընդոտում են ժամանակակից վրացական պետության կառուցմանը, պետք է ավարտվեն, – այս մասին Թվիթերում գրել է Վրաստանի նախկին վարչապետ, Գիորգի Գախարիան:

Բացի այդ, նախկին վարչապետը արձագանքում է հանրաքվեի անցկացման 30-ամյակին:

«Քաղաքական բևեռացումը և արմատականությունը, որոնք խոչընդոտում են ժամանակակից վրացական պետության կառուցմանը, պետք է ավարտվեն: 1991 թվականի մարտի 31-ը Վրաստանի պատմության առանցքային պահն է, երբ մեր քաղաքացիները, այդ թվում` նրանք, ովքեր այժմ բնակվում են Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում, աջակցել են մեր երկրի անկախության վերականգնմանը», – գրել է Գիորգի Գախարիան: