Քաղաքացիներին, ովքեր գրանցված էին «Աստրազենեկայի» առաջին դեղաչափի համար, հնարավոր է, «Սինոֆարմով» կամ «Սինովակով» պատվաստում առաջարկենք, եթե նրանք համաձայնեն
Քաղաքացիներին, ովքեր գրանցված էին «Աստրազենեկայի» առաջին դեղաչափի համար, հնարավոր է, «Սինոֆարմով» կամ «Սինովակով» պատվաստում առաջարկենք, եթե նրանք համաձայնեն

Մենք այսօր կշարունակենք աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ պարզելու, թե երբ կտրամադրվի «Աստրազենեկայի» 43,000 դեղաչափը և համապատասխանաբար կպլանավորենք պատվաստումները: Բայց այլընտրանքային տարբերակ կարող է լինել «Սինոֆարմ» կամ «Սինովակ» պատվաստանյութով նրանց, ովքեր հերթագրվել են առաջին դեղաչափի համար (եթե նրանք համաձայն են և ցանկանում են), – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Գամղրելիձեն հերթական անգամ ներողություն է խնդրել բնակչությունից պատվաստումների հետ կապված ստեղծված անհարմարության համար:

«Ես շեշտում եմ, նրանք, ովքեր գրանցվել են և 10-ից 12 շաբաթվա շրջանակներում սպասում են երկրորդ պատվաստմանը, տեղ էին ամրագրել, բոլորը կպատվաստվեն: Մենք մեր ցանցում ունենք «Astrazeneca»-ի մոտ 1600 չափաբաժին: Եվ նրանց համար, ովքեր առաջին պատվաստումից չորս-տաս շաբաթ անց ամրագրումներ են կատարել, խնդրում ենք մի փոքր համբերել, և կրկին ներողություն ենք խնդրում: Նրանց կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե երբ կներկրվի «Աստրազենեկա» պատվաստանյութի 43 000 դոզան», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: