Քաղաքացիների հետ միասին կարողացանք և այսօր էլ կարողանում ենք վարակի արդյունավետ կառավարումը, ինչը տնտեսության արագ վերականգնման բանալին է. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստը սկսել է տնտեսական հարցերի մասին զրուցելով:
Գախարիայի խոսքով, համավարակի արդյունավետ կառավարումը, միակ հնարավորությունն է, որպեսզի վերականգնվի երկրի տնտեսությունը:
«Իրականում այսօր ակնհայտ է, որ այս կայունացման համար կառավարությունն ու նախարարությունները պետք է պատրաստ լինեն: Որոշ դրական նշաններ արդեն հայտնվել են մեր տնտեսության մեջ և զբոսաշրջության ոլորտից այնկողմ ավելացել են այլ ակտիվություններ: Ֆինանսական ոլորտում նույնպես դրական ցուցանիշներ են:
«Այս ամենը միայն այն բանի արդյունքն է, որ մենք, երկիրը մեր քաղաքացիների հետ միասին, կարողացել ենք արդյունավետորեն կառավարել վարակը: Սա տնտեսության արագ վերականգնման բանալին է»,- ասել է Գիորգի Գախարիան:
Նա կրկնեց, որ կառավարությունը պայքարում է երկու ճակատում. Քաղաքացիների առողջությունը, վիրուսի տարածման ռիսկերի արդյունավետ կառավարումը միակ և գլխավոր պայմանն է, որը պետք է խոսի տնտեսության արագ վերականգնման մասին:
Կառավարության ղեկավարի խոսքով լավ դինամիկա է նկատվում նաև գյուղատնտեսության ուղղությամբ: