Քաղաքացիները «Pfizer»-ով պատվաստումների համար կկարողանան գրանցվել այսօր՝ ժամը 15:00-ից, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 16-ին
Քաղաքացիները «Pfizer»-ով պատվաստումների համար կկարողանան գրանցվել այսօր՝ ժամը 15:00-ից, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 16-ին,– հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ամերիկյան-գերմանական «Pfizer» պատվաստանյութն արդեն Վրաստանում է:
«Pfizer» պատվաստանյութը ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Առաջին փուլում քաղաքացիները 7 բժշկական հաստատություններում կկարողանան պատվաստվել «Pfizer»-ով:
Քաղաքացիները «Pfizer»-ով պատվաստումներին կկարողանան գրանցվել այսօր՝ ժամը 15:00-ից, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 16-ին:
«Pfizer»-ով պատվաստման համար անհրաժեշտ 2 դեղաչափերը տրվում են 21-28 օրվա ընդմիջումներով:
«Pfizer»-ը պատվաստանյութը ստեղծել է գերմանական գործընկեր «Biontech» ընկերության հետ համատեղ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Pfizer» և «Astrazeneca» պատվաստումները հասանելի կլինեն միայն կլինիկաներում: Քաղաքացիները «Սինոֆարմ» և «Սինովակ» չինական պատվաստանյութերով կկարողանան պատվաստվել լրացուցիչ պատվաստումների կենտրոններում:
«Pfizer»-ի համար պատվաստման այցը կարելի է ամրագրել https: //booking.moh.gov.xn--ge–2wnj/ էլեկտրոնային պորտալում:
COVID 19 պատվաստումների գրանցման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք նաև զանգահարել 144-3 հեռախոսահամարին:
«Pfizer»-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն, Վրաստանն աստիճանաբար կստանա պատվաստանյութի 1 000 350 դոզան:
COVID-19- ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահական գերատեսչությունները և որակավորված բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել COVID-19- ի դեմ: