Քաղաքացիները, որոնք խիստ կարանտինային ռեժիմի հայտարարելու պատճառով ստիպված էին մնալ Մառնեուլիում, այսօր կլքեն մունիցիպալիտետը
Քաղաքացիները, որոնք խիստ կարանտինային ռեժիմի հայտարարելու պատճառով ստիպված էին մնալ Մառնեուլիում, այսօր կլքեն մունիցիպալիտետը

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մոտ հավաքվել են այն քաղաքացիները, ովքեր տեղացիներ չեն, մնացին մունիցիպալիտետի տարածքում խիստ կարանտինային ռեժիմը հայտարարելու պատճառով:

Այս քաղաքացիները, տեղական իշխանությունների և պարեկային ոստիկանության օգնությամբ այսօր կլքեն Մառնեուլիի մունիցիպալիտետը:

Ըստ տեղական իշխանությունների, այս քաղաքացիները Մառնեուլիից մեկնելուց հետո, անմիջապես կանցնեն երկշաբաթյա կարանտինային ռեժիմ, ըստ ցանկության՝ Թբիլիսիում, Ռուսթավիում կամ Սաիրմեում: Տեղական իշխանությունների տվյալներով, խոսքը 370 քաղաքացու մասին է: