Այն քաղաքացիները, որոնց վերաբերում է կոմունալ ծառայությունների սուբսիդավորումը, բայց չեն ցանկանում օգտվել, կարող են հրաժարվել Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի կայքէջում – www.gnerc.org/ge/covid-19:
Ըստ Վրաստանի էներգետիկայի և ջրերի կարգավորման ազգային հանձնաժողովի, հարթակը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց կոմունալ ծախսերը չեն գերազանցում 200 կՎտ ժամ էլեկտրաէներգիան և 200 խորանարդ մետր բնական գազը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ կոմունալ նպաստները հաշվարկվում է սպառված էլեկտրաէներգիայի և բնական գազի չորս ամիսների համար (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար), քաղաքացիները կարող են հրաժարվել կոմունալ նպաստներից ինչպես ամսական, յուրաքանչյուր ամիս առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ չորս ամիսների համար:
Կոմունալ նպաստներից հրաժարվելու համար հարթակի ստեղծման հիմքը քաղաքացիների որոշակի մասի պահանջն է, որոնց վերաբերել է սուբսիդավորումը էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման ծավալների պատճառով», – նշված է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի տեղեկության մեջ: