Քաղաքացիները հարգել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակը [ֆոտոշարք]
Այսօր լրացավ Սոխումիի անկումից 30 տարի: Վրաստանի ողջ տարածքում՝ բոլոր վարչական շենքերի վրա, իջեցվել է պետական դրոշը։
Սոխումիի անկման 30-ամյակի կապակցությամբ քաղաքացիները հավաքվում են Հերոսների հրապարակում գտնվող հուշահամալիրի մոտ։
Վրաստանի կառավարության ու խորհրդարանի անդամները նույնպես հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին։