Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հրապարակում է Ռիգա-Թբիլիսի-Ռիգա ավիաչվերթների չվացուցակը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հրապարակում է Ռիգա-Թբիլիսի-Ռիգա ավիաչվերթների չվացուցակը:
Գերատեսչության փոխանցմամբ, Վրաստանի և Լատվիայի մայրաքաղաքների միջև կանոնավոր չվերթները վերականգնվում են օգոստոսի 5-ից: Նշվածի վերաբերյալ, արդեն ավարտվել են տեխնիկական բանակցությունները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության և «airBaltic» ավիաընկերության միջև:
Ավիաընկերությունը Ռիգա-Թբիլիսի-Ռիգա չվերթներն սկզբում իրականացնելու է շաբաթը մեկ անգամ, իսկ օգոստոսի 20-ից հետո՝ երկու անգամ: Ավիաչվերթների չվացուցակն այսպիսին է.
- Ռիգա – Թբիլիսի, մինչև օգոստոսի 20-ը – յուրաքանչյուր չորեքշաբթի (օգոստոսի 5, 12, 19);
- Թբիլիսի – Ռիգա, մինչև օգոստոսի 20-ը ներառյալ – յուրաքանչյուր հինգշաբթի (օգոստոսի 6, 13, 20);
- Թբիլիսի – Ռիգա, օգոստոսի 20-ից հետո – շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի;
- Ռիգա – Թբիլիսի, օգոստոսի 20-ից հետո – շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր հինգշաբթի և երկուշաբթի:
Չվերթները կիրականացվեն Airbus A220-300 տիպի օդանավերով: