Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ Վրաստանում սկսում է գործել «Red Wings» ավիաընկերությունը
Այս տարվա հունիսից «Red Wings» ավիաընկերությունը սկսում է գործել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութաիսի-Մոսկվա ուղղությամբ,- հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ավիաընկերությունը չի մտնում ԵՄ սև ցուցակում։
«Red Wings-ի կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտերի համաձայն՝ այս տարվա հունիսի 2-ից Սոչի-Թբիլիսի-Սոչի ուղղությամբ կիրականացվեն բազմակի չարտերային թռիչքներ շաբաթական 3 հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։ Չարտերային թռիչքներ Մոսկվա-Քութաիսի-Մոսկվա ուղղությամբ կիրականացվեն նաև այս տարվա հունիսի 2-ից՝ շաբաթական 3 անգամ, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թռիչքների համար անհրաժեշտ թույլտվություն է տվել այս տարվա մայիսի 18-ին»,- նշվում է տեղեկատվության մեջ։