Քաղաքացիական ավիացիա. Վրացական ավիաընկերության կողմից Մոսկվայի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Քաղաքացիական ավիացիա. Վրացական ավիաընկերության կողմից Մոսկվայի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Վրացական ավիաընկերության կողմից Մոսկվայի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,- նշված է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ։

«Մենք վճռականորեն նշում ենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցություն չկա, և նշված իրավիճակի ստատուս քվոն չի փոխվել։

Նշենք նաեւ, որ ռուսական կողմը կանոնավոր օդային երթեւեկությունը վերականգնելու հայտ չի ներկայացրել։ Ըստ այդմ՝ վրացական ավիաընկերության կողմից դեպի Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ։