Քաղաքացիական ակտիվիստները Վրաստանի կառավարությանը կոչ են արել, հրաժարվել ՀԷԿ-երի շինարարությունից, ինչպես նաև մայրաքաղաք վերադարձնել տրամվայը
Քաղաքացիական ակտիվիստները Վրաստանի կառավարությանը կոչ են արել, հրաժարվել ՀԷԿ-երի շինարարությունից, ինչպես նաև մայրաքաղաք վերադարձնել տրամվայը

Քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ և հանրային սեկտորին կոչ են անում բնապահպանության ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր:

«Երիտասարդ կանաչների» շարժման խոսքով, աշխարհում կլիմայի փոփոխություններով պայմանավորված ճգնաժամի դեմ նախատեսված բողոքի ցույցերին միանում է նաև Վրաստանը: Նրանց խոսքով, ցույցի մասնակիցները աշխարհի առաջնորդներին կոչ են անում, հրաժարվել նավթ վերամշակող ընկերություններից և ներդրումներ կատարել նորացվող էներգիաներում:

Բացի այդ, «Երիտասարդ կանաչները» Վրաստանի կառավարությանը կոչ են արել, հրաժարվել ՀԷԿ-երի շինարարությունից, ինչպես նաև զարգացնել հասարակական տրանսպորտը և մայրաքաղաք վերադարձնել տրամվայը: