Քաբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 20-ը:
Ականապատված ավտոմեքենան պայթել է Քաբուլի կենտրոնում, կառավարական գերատեսչությունների և արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների շենքերի մերձակայքում: Ականատեսների հայտարարությամբ, հարձակումը, հավանաբար, ուղղված է երկրի ներքին գործերի նախարարության կողմից արտասահմանյան վարձու փորձագետների դեմ, քանի որ տեսել են, որ պայթուցիկներով ավտոմեքենան տեղաշարժվում էր փորձագետների ավտոշարասյան ուղղությամբ:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ռազմական միավորում չի ստանձնել: