Առատ տեղումների պատճառով Խուլոյի շրջանի 43-րդ դպրոցում խափանվել է ուսումնական գործընթացը: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել է Խուլոյի քաղաքապետ Գոչա Մելաձեն:
Նրա հայտարարությամբ, ինտենսիվ ձյան պատճառով, ռեսուրս-կենտրոնը կայացրել է որոշում, դպրոցներում ժամանակավորապես դադարեցնել ուսումնական գործընթացը:
Այս պահի դրությամբ ավանում ձյան ծածկույթը հասնում է մեկ մետրի: Ձյան և սառույցից մաքրվում են ճանապարհները և աշխատում է տեխնիկա: Համեմատաբար ծանր իրավիճակ է Խուլոյի շրջանի գյուղերում, որտեղ ձյան ծածկույթը գերազանցել է մեկ մետր ու կեսը և տեխնիկան դժվարանում է աշխատել: