Խորհրդարանում այս պահին լսում են օմբուդսմենի թեկնածու Գիորգի Փոփխաձեին
Խորհրդարանի լիագումար նիստին այս պահին լսում են ժողովրդական պաշտպանի թեկնածու Գիորգի Փոփխաձեին:
Նախքան նիստի մեկնարկը, Գիորգի Փոփխաձեն լրատվամիջոցների հետ խոսել է սեփական ծրագրերի մասին և նշել, որ նրա գործունեության գլխավոր ուղղություններն են՝ «Աշխատանքի օրենսգիրքը», ծանր սոցիալական ֆոնը և դրա վրա աշխատանքը, կրոնական և ցանկացած փոքրամասնությունների, ինչպես նաև մեծամասնությունների պաշտպանությունը:
Փոփխաձեն խոսել է նաև իր մրցակից Նինո Լոմջարիայի մասին և նշել, որ սպասում էր, կառավարող թիմը կներկայացներ այնպիսի թեկնածություն, ով բոլոր համար կլիներ ընդունելի:
Խորհրդարանը այսօրվա նիստին քվեարկելու է ժողովրդական պաշտպանի թեկնածուներ՝ Նինո Լոմջարիայի և Գիորգի Փոփխաձեի համար: Նրանց պաշտոնին հաստատելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: