Խորհրդարանը այսօր քվեարկելու է ժողովրդական պաշտպանի թեկնածուների համար
Խորհրդարանը այսօրվա նիստին քվեարկելու է ժողովրդական պաշտպանի թեկնածուների օգտին:
Պատգամավորները նախքան քվեարկությունը, կլսեն «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից ներկայացված թեկնածուին, ում օրենսդիրները կուղղեն հարցեր:
Պատգամավորները արդեն լսել են Նինո Լոմջարիային, ում կառավարող թիմը ընտրել էր ոչ կառավարական կազմակերպությունների հետ անցկացված հանդիպումից հետո:
Ըստ կանոնակարգի, ժողովրդական պաշտպանի պաշտոնին հաստատելու համար թեկնածուին պետք է աջակցի 76 պատգամավոր, սակայն Լոմջարիայի, ինչպես նաև Փոփխաձեի հետ կապված քաղաքական ուժերի միջև կա տարակարծություն: