Խորհրդարանը այսօր քննարկում է օրինագիծ, ըստ որի անվճար ուղևորության համար տուգանքը 5 լարիից կդառնա 20 լարի
Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսված փոփոխությունների հարցն է այսօր քննարկելու իրավական հարցերով կոմիտեն:
Օրինագծի համաձայն, ուղևորը պարտավոր է ուղևորությունը սկսելուն պես գնել տոմս կամ էլեկտրոնային վճարման միջոցով իրականացնել ողևորավարձի վճարում:
Նախագծի համաձայն, ավելանում է պատասխանատվությունը և տուգանքի չափը՝ 5 լարիից հասնում է 20 լարիի, սակայն միևնույն ժամանակ տուգանքը չվճարելու հարկը նվազում է և 50 լարիից դառնում 40 լարի:
Փոփոխությունների նախաձեռնողը բնապահպանության և բնական ռեսուրսների կոմիտեն է: