Խորհրդարանական մեծամասնությունը օմբուդսմենի պաշտոնում կաջակցի Նինո Լոմջարիայի թեկնածությանը
Խորհրդարանական մեծամասնությունը օմբուդսմենի պաշտոնում աջակցելու է Նինո Լոմջարիայի թեկնածությանը: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանական մեծամասնության այսօրվա նիստից հետո:
Մեծամասնությունը քննարկել է յոթ թեկնածուի հարց, որոնց միջև էին ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների կողմից առաջարկված թեկնածուները՝ Անա Նացվլիշվիլին, Նինո Լոմջարիան, Զվիադ Քորիձեն և Վախուշտի Մենաբդեն:
Նիստին որոշվել է, որ մեծամասնությունը աջակցելու է Նինո Լոմջարիային:
Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրուցելիս, խոսքը վերաբերել է ժողովրդական պաշտպանի 7 թեկնածուներին:
Ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու իրավասությունները լրանում են դեկտեմբերի 7-ին: