Խորավայի փողոցում վիրավորում ստացած դեռահասի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Թբիլիսիում, Խորավայի փողոցում վիրավորում ստացած դեռահասի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հանրապետական հիվանդանոցի վիրաբույժ Դավիթ Լոլաձեի հայտարարությամբ, երեք վիրահատություն է արվել:
«Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, անկայուն: Նրան այստեղ բերելուց մինչ այժմ փորձում ենք պահպանել նրա կյանքին անհրաժեշտ ցուցանիշները: Դրա համար արվում են վերականդանացնող միջոցառումներ: Անկայությունը պայմանավորված է նրանով, որ դեռահասը մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Չնայած արյան փոխներարկմանը, չի հաջողվում կանգնեցնել արնահոսությունը»,- հայտարարում է Դավիթ Լոլաձեն:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:
Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: