ԿԳՆ. Ցուցարար ուսանողներին նախարարություն հրավիրելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում հայտարարում են, որ տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, որ ակցիայի մասնակից ուսանողներին նախարարություն են հրավիրել, չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Վրաստանի կրթության և գիտության նախարարության համար կտրականապես անընդունելի են կրթական համակարգի և հարակից խնդիրների քաղաքականացումը և այն քաղաքական շահերի համար օգտագործելու փորձերը։
«Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը արձագանքում է ակցիային մասնակցող ուսանողներին նախարարություն հրավիրելու վերաբերյալ կոնկրետ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը։
Նախ ուզում ենք նշել, որ նախարարության առաջնահերթություններից է ուսանողներին աջակցելը և նրանց համար հավասար, ազատ և առողջ կրթական միջավայրի ապահովումը, հետևաբար գերատեսչության համար անընդունելի է երիտասարդներին հետապնդելու և խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություն։
Տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկությունը ուսանողներին իբր նախարարություն հրավիրելու մասին չի համապատասխանում իրականությանը։
Այս կապակցությամբ տեղեկացնում եմ, որ ուսանողներն իրենք են ցանկություն հայտնել հանդիպել Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչի հետ։ Դրանից հետո միայն ուսանողների խնդրանքով փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց հանդիպել երիտասարդների հետ։ Կրկին մատնանշում ենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության համար կտրականապես անընդունելի է կրթական համակարգը և հարակից խնդիրները քաղաքականացնելը և դրանք քաղաքական շահերի համար օգտագործելու փորձը»,- ասված է հայտարարության մեջ։