Իրակլի Ղարիբաշվիլի. Կեզերաշվիլիի դեմ հայցը վերաբերում է յուրացված տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլլարներին
Պարոն Կեզերաշվիլիի դեմ հայցը վերաբերում է յուրացված տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլլարներին, որը տեղի է ունեցել պաշտպանության նախարարությունում նրա պաշտոնավարման ընթացքում, – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դատարանը Կեզերաշվիլիին մեղավոր է ճանաչել չհիմնավորված ծրագրերի ֆինանսավորման համար:
«Պարոն Կեզերաշվիլիի դեմ հայցը վերաբերում է յուրացված տասնյակ ու հարյուր միլիոնավոր դոլլարներին, որը տեղի է ունեցել նրա պաշտպանության նախարարի պաշտոնում: Փաստերից մեկը հաստատվեց, երբ դատարանը պարոն Կեզերաշվիլիին մեղավոր ճանաչեց չհիմնավորված, անհասկանալի ծրագրերի ֆինանսավորման համար: Մասնավորապես, եթե չեմ սխալվում, հինգ միլիոն դոլլար փոխանցվեց օֆշորային ընկերություններից մեկին և ո՛չ ծառայությունը մատուցվեց, ո՛չ զենք ներկրվեց: Նման փաստերը շատ են, եւ քննությունը համապատասխան պատասխան կտա այս բոլոր փաստերին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Պաշտպանության նախարարությունը Դավիթ Կեզերաշվիլիի և Պետական գնումների վարչության նախկին պետ Ալեքսանդր Նինուայի դեմ հայց են ներկայացրել քաղաքային դատարան՝ պահանջելով փոխհատուցել ՊՆ-ին ուղղված հանցագործության հետևանքով պատճառված վնասը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վերոհիշյալ քրեական գործով արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ եւ Վրաստանի Գերագույն դատարանի որոշմամբ մեղադրյալներ Դավիթ Կեզերաշվիլին եւ Ալեքսանդր Նինուան մեղավոր են ճանաչվել: