Կեսարիա Աբրամիձեի սպանության գործով հետաքննությունը սկսվել է 108-րդ հոդվածով
Դիդի Դիղոմիում տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել Քրեակաան օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից։
Տեղեկություն է տարածվում, որ Կեսարիա Աբրամիձեին սպանել է տղամարդ ընկերը։ Ենթադրյալ հանցագործը դեռ ձերբակալված չէ։
Տեղում կատարվում են քննչական գործողություններ։