Կենտուկիում քվեաթերթիկները նշելու մեքենան Դոնալդ Թրամփի համար նախատեսված ձայնը գրանցել է Քամալա Հարիսի օգտ
Կենտուկիում քվեաթերթիկները նշելու մեքենան Դոնալդ Թրամփի համար նախատեսված ձայնը գրանցել է Քամալա Հարիսի օգտ

Ըստ Կենտուկի նահանգի Լորել ընտրատարածքի ընտրողների, քվեաթերթիկները նշելու մեքենան Դոնալդ Թրամփի համար նախատեսված ձայնը գրանցել է Քամալա Հարիսի օգտին:

Փաստը պատկերող տեսանյութը ընտրողը հրապարակում է սոցցանցում։

Տեսանյութում երեւում է, որ նա մի քանի անգամ փորձում է նշել Դոնալդ Թրամփի թեկնածությունը, սակայն նրա ձայնը ձայնագրվում է Քամալա Հարիսի օգտին։

Ընտրատարածքի ներկայացուցիչ Թոնի Բրաունն ասել է, որ սարքը հեռացվել է տարածքից՝ անվտանգության նկատառումներով: Կենտուկիի գլխավոր դատախազությունը հետաքննում է գործը՝ ապահովելու քվեարկության գործընթացի արդարությունը։

Ընտրատարածքի ներկայացուցիչն ավելի ուշ ասաց, որ անսարք քվեաթերթիկների նշագրման սարքը տեխնիկական անսարքություն է ունեցել և չէր մշակում ձայները:

ԱՄՆ-ում գծանշման մեքենաները թույլ են տալիս ընտրողներին նշել իրենց ընտրությունը քվեաթերթիկի վրա, այնուհետև ֆիզիկապես տպել դրանք՝ ձայները հաշվելու համար:

Թոնի Բրաունի խոսքով, եթե մեքենան տպում է սխալ քվեաթերթիկ, ընտրողները կարող են չեղարկել այն և տպել ճիշտ տարբերակը:

Բացի այդ, ընտրատարածքի ներկայացուցիչը սոցցանցում տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, որ քվեաթերթիկների նշագրման մեքենան նորմալ է աշխատում։