Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ներկա դրությամբ հաշվարկվել են Վրաստանի 3 061 ընտրատեղամասերից 2 233-ի տվյալները, ինչը կազմում է քվեաթերթիկների 72.95%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատարն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Մասնավորապես, ԿԸՀ-ի նախնական արդյունքները հետևյալն են՝

1 «Հայրենիք, լեզու, հավատք» – 4203 (0.372%)

3 «Պահպանողականներ Հանուն Վրաստանի » – 31306 (2.768%)

5 «Մեր միասնական Վրաստանը» – 4697 (0.415%)

7 «Ազատ Վրաստան» – 3689 (0.326%)

8 «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 9579 (0.847%)

9 «Հզոր Վրաստան-Լելո» – 76690 (6.782%)

11 «Վրաստան» – 1720 (0.152%)

12 «Կանաչների կուսակցություն» – 1906 (0.169%)

14 «Ժողովրդական կառավարություն» – 2692 (0.238%)

25 «Գախարիան Հանուն Վրաստանի» – 43647 (3.86%)

36 «Գիրչի» – 37348 (3.303 %)

41 «Վրացական երազանք» – 913320 (80.768 %).

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, Թբիլիսիում ձայների 98 տոկոսը հաշվարկվելուց հետո, համամասնական ընտրություններում առաջատարը «Վրացական երազանքն» է և արդյունքները հետևյալն են

«Հայրենիք, լեզու, հավատք» – 3,020 (1.019%)

«Պահպանողականներ Հանուն Վրաստանի» – 12,811 (4.321%)

«Ազատ Վրաստան» – 2,647 (0.893%)

«Վրաստանի հայրենասերների դաշինք» – 3,151 (1.063%)

«Հզոր Վրաստան-Լելո» – 29,807 (10.054%)

«Գախարիան Հանուն Վրաստանի » – 9,483 (3.199%)

«Գիրչի» – 22,230 (7.498%)

«Վրացական երազանք» – 207,985 (70.155%):