Կենտրոնական ավտոմայրուղու վրա ավտովթարի հետևանքով վնասվել է 15 մեքենա, թեթև տուժել է մի քանի մարդ
Կենտրոնական ավտոմայրուղու վրա ավտովթարի հետևանքով վնասվել է 15 մեքենա, թեթև տուժել է մի քանի մարդ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, Ռուիսի-Գորի ճանապարհահատվածում Արևմտյան Վրաստանից Թբիլիսիի ուղղությամբ երթևեկող ավտոմեքենան բախվել է էվակուատորին, որը դարձել է ճանապարհին խցանման պատճառ: Հետևից երթևեկող մեքենաները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Տեղում մոբիլիզացված էր պարեկային ոստիկանությունը: Տեղի ունեցած փաստով հարուցվել է քրեական գործ՝ ավտոմեքենայի տեղաշարժի անվտանգության կարգը խախտելու հոդվածով: