Կենսաթոշակային հիմնադրամում այս պահի դրությամբ մոբիլիզացված է մոտ 320 միլիոն լարի
Կենսաթոշակային հիմնադրամում այս պահի դրությամբ մոբիլիզացված է մոտ 320 միլիոն լարի: Այս մասին լրագրողներին հայտնել է կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն: Նրա տեղեկությամբ, գումարների վրա այս պահի դրությամբ գրանցվել է ավելի քան 5 միլիոն տոկոսագումար:
Սուրգուլաձեի կարծիքով, խնայողությունների ներդրումը կսկսվի սեպտեմբերի վերջին:
Գործակալության ղեկավարը մեկնաբանություն է արել սխեմայից դուրս եկած մարդկանց մասին և նշել, որ նրանց մեծ մասն ունի ցածր աշխատավարձ: Հիմնականում, խոսքը վերաբերում է դպրոցների և մանկապարտեզնի մանկավարժներին: