Կենսաթոշակառուները, որոնք կպատվաստվեն մինչև հունվարի 1-ը կստանան 200 լարի միանվագ հավելավճար
Կենսաթոշակառուները, որոնք կպատվաստվեն մինչև հունվարի 1-ը կստանան 200 լարի միանվագ հավելավճար

Յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարիի չափով։

Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարիի չափով։ Հավելվածը կտրամադրվի առաջին պատվաստումից հետո՝ դեկտեմբերի 1-ից»,- ասել է Ղարիբաշվիլին։