Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին տնային կենդանիներին պատվաստել կատաղության դեմ
Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը տարածել է հայտարարություն:
Ինչպես նշված է գործակալության հաղորդագրությունում, վերջին մեկ ամսվա ընթացքում Դիղոմի և Վազիսուբանի թաղամասերում գրանցվել է կատաղության վարակի երկու դեպք:
«Կենդանիների ապաստարան տեղափոխված շների մոտ կատաղության վարակը հաստատելու համար, նրանցից վերցվել են նմուշներ և ուղարկվել գյուղատնտեսության նախարարության լաբորատորիա: Նմուշները հետազոտելուց հետո պարզվել է, որ նրանք ունեն կատաղության վարակ: Հատկանշական է, որ վարակը հայտնաբերվել է տնային շների մոտ:
Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին պատվաստել իրենց տնային կենդանիներին:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի որսորդական շների պատվաստմանը, քանզի նրանք ուղիղ կապի մեջ են վայրի կենդանիների հետ:
2019 թվականին Թբիլիսիում գրանցվել է կատաղության վարակի վեց դեպք, իսկ մեկ դեպք այս տարի: Կանխարգելիչ-կարանտինային միջոցառումները համատեղ իրականացնելու են մթերքի ազգային գործակալությունը և Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիտորինգի գործակալությունը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: