ԿԸՀ. Ժամը 17:00-ի տվյալներով, ակտիվությունը 45.77 տոկոս է, որը կազմում է 1 607 530 ընտրող
Ժամը 17:00-ի տվյալներով, ակտիվությունը 45.77 տոկոս է, որը կազմում է 1 607 530 ընտրող: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեն:
Ինչպես հայտարարում են ԿԸՀ-ում, ամենաբարձր ակտիվությունը կրկին Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում է – 57.3 տոկոս: Ամենացածր ակտիվություն է Քվեմո Քարթլիում՝ 41.9 տոկոս:
«Այս պահի տվյալներով ընտրատարածքային հանձնաժողովներում արձանագրվել է 165 բողոք, դրանց հիմնական մասը գործընթացային թերություններ են: 11 բողոք է գրված դրոշմանշման գործընթացի հետ կապված: Ընտրատեղամասերից դուրս արձանագրվում է բախում քաղաքական սուբյեկտների աջակիցների միջև, որը որոշակիորեն պարունակում է ընտրատեղամասի ներսում ընթացող գործընթացների վրա ազդեցության ռիսկ: Համապատասխանաբար, կարևոր է, քաղաքական բոլոր կողմերն ապահովեն հանգստության պահպանում, էթիկայի նորմերի հարգանք»,- հայտարարել է Միքելաձեն: