ԿԸՀ. Ժամը 15:00-ին ընտրողների ակտիվությունը կազմել է 33,18 տոկոս
ԿԸՀ. Ժամը 15:00-ին ընտրողների ակտիվությունը կազմել է 33,18 տոկոս

Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,18%, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Այս պահին ընտրողների ակտիվությունը կազմել է 33.18%, ինչը կազմում է 1 160 413 ընտրող», – ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին:

Նա նաև հիշեցրեց ընտրողներին, որ ընտրությունների ավարտին մնացել էր չորս ժամ, և, հետևաբար, ակտիվության կոչ արեց:

«Քվեարկության գործընթացը շարունակվում է, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ կոչ անել ընտրողներին ակտիվ լինել, քանի որ ընտրությունների ավարտին մնացել է չորս ժամ: Ցանկանում ենք հիշեցնել, որ այսօր №4 Կրծանիսիի ընտրատարածքի 28 ընտրատեղամասերում քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, պիլոտային ծրագրի շրջանակներում: Ընտրողները քվեարկում են հատուկ սարքի միջոցով, որի արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո: Սակայն նշված տեղամասերի քվեաթերթիկները կհաշվեն նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները», – ասաց Նաթիա Իոսելիանին: