ԿԸՀ. Ժամը 15:00-ի դրությամբ ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը կազմել է 31,82 տոկոս կամ 664 573 ընտրող
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 15:00-ի դրությամբ ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը կազմել է 31,82 տոկոս կամ 664 573 ընտրող:
Նրանց տվյալներով, ընտրողների ամենաբարձր մասնակցությունը դեռևս գրանցվում է Ռաճա-Լեչխումիում՝ 45,4 տոկոս, մինչդեռ ամենացածր մասնակցությունը կրկին Մցխեթա-Մթիանեթում է՝ 26,9 տոկոս։
«Թբիլիսիում ընտրողների մասնակցությունը 30,8 տոկոս է, որն ընդհանուր առմամբ կազմում է 308 856 ընտրող։ Ըստ շրջանների, մայրաքաղաքում ամենաբարձր ակտիվությունը՝ 34,2 տոկոս, Դիդուբեում է, ամենացածրը՝ 27,4 տոկոս՝ Իսանիում»,- նշել են ԿԸՀ-ում։