ԿԸՀ - Ժամը 10:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 8.33 տոկոս
ԿԸՀ - Ժամը 10:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 8.33 տոկոս

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո խոսնակ Անա Միքելաձեի, ընտրատեղամասերում քվեարկության գործընթացն իրականացվում է հանգիստ միջավայրում, ընտրողները հնարավորություն ունեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և ազատորեն արտահայտել իրենց կամքը, առանց խոչընդոտների:

Նրա խոսքով, ստացիոնար բժշկական հաստատություններում և մեկուսացման մեջ գտնվող ընտրողների մասնակցության համար ստեղծված 127 հատուկ տեղամասերն ընտրողներին սպասարկում են շարժական քվեատուփերի միջոցով:

Անա Միքելաձեի մեկնաբանմամբ, առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 8,33 տոկոս, ինչը կազմում է 292 587 ընտրող:

Ըստ ԿԸՀ-ի, այս պահին ամենաբարձր ակտիվությունը դիտվել է 19-րդ մեծամասնական ընտրատարածքում, որն ընդգրկում է Ռաչա-Լեչխումին և Սվանեթին (11,8 տոկոս), իսկ ամենացածր ակտիվությունը՝ Աջարիայի մարզում (7,3 տոկոս) ընդգրկված 28-րդ, 29-րդ, 30-րդ մեծամասնական ընտրատարածքներում:

«Սանիտարահիգիենիկ նորմերը պաշտպանված են բոլոր ընտրատեղամասերում և ստեղծված են բոլոր պայմանները վարակի կանխարգելման համար: Հիշեցնենք, որ ընտրողը ընտրատեղամաս մուտք գործելիս պետք է ունենա շնչադիմակ: Այն դեպքում, եթե նա չունենա շնչադիմակ, վարչությունը կտրամադրի վերը նշվածը: Ընտրողն ընտրատեղամաս այցելելիս նույնականացման և օրենքով հաշվի առնված գործընթացները կատարելու համար փոքր ժամանակով, երկու անգամ պետք է հանի շնչադիմակը: Եթե ընտրողը չի հանում շնչադիմակը, ապա նրան քվեաթերթիկ չի տրամադրվում: Ընտրողը քվեախցիկում ապահովված է անհատական օգտագործման գրչով: Ընտրողը քվեարկությունից հ ետո գրիչը տեղադրում է հատուկ կոնտեյների մեջ և լքում ընտրատեղամասը: Գաղտնի քվեարկության խցիկներն այնպես են դասավորված, որ առավելագույնս պաշտպանված լինեն սանիտարահիգիենիկ պայմանները և բացի այդ, նաև չխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը»,- հայտարարել է Անա Միքելաձեն՝ այսօրվա տեղեկատվական մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, այսօր, 24 ժամվա ընթացքում կաշխատի ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնը, որի հեռախոսահամարն է 2 51 00 51, ինչպես նաև, առցանց զրուցարան, քաղաքացիները և շահագրգիռ կողմերը կարող են մեզ դիմել, տրամադրել և ստանալ ընտրությունների հետ կապված ցանկացած տիպի տեղեկություն: