ԿԸՀ-ում ներկայումս առկա տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» առաջատարն է՝ 54,24 տոկոսով, իսկ չորս ընդդիմադիր միավորումներն ունեն ընդհանուր 37,33 տոկոս
ԿԸՀ կայքում հրապարակված 3018 (97011%) ընտրատեղամասերի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 54,24 տոկոսը (1,087,801 ձայն)։
Ինչ վերաբերում է չորս ընդդիմադիր միավորումներին, ապա նրանց տվյալներն այս պահին ընդհանուր առմամբ կազմում են 37,33 տոկոս։
Ավելի կոնկրետ՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան Գվարամիա, Մելիա, Գիրչին, Դրոա»՝ 10,81% (216691 ձայն)
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,07% (201937 ձայն)
«Ուժեղ Վրաստան՝ ջանք, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 8,72% (174921 ձայն)
«Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,73% (154916 ձայն):