ԿԸՀ-ում իմիտացված ընտրություններ են անցկացվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (ֆոտո)
ԿԸՀ-ում իմիտացված ընտրություններ են անցկացվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (ֆոտո)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում են իմիտացված ընտրությունները:

Քվեարկության գործընթացը սկսվել է 08:00-ին և կավարտվի 20:00-ին:

Ըստ ԿԸՀ-ի, ընտրական ցուցակում գրանցված է 822 ընտրող:

Ընտրողների գրանցման, քվեարկության և հաշվարկի գործընթացն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Իմիտացված ընտրությունների համար ստեղծվել է տեղամասային ընտրական հանձնաժողով, որում աշխատում են ինչպես ԿԸՀ, այնպես էլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Քվեարկությունը վերահսկվում է նաև հասարակական կազմակերպությունների կողմից:

Իմիտացված քվեարկությունը ընթանում է ԿԸՀ-ում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հնարավորությունների վրա աշխատող հատուկ խմբի նախաձեռնությամբ, որի կազմում ընդգրկված են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ԿԸՀ աշխատակազմի հետ միասին: