ԿԸՀ-ն ներկայացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ «Վրացական երազանքը» ստացել է 53,93 տոկոս և ձեռք բերել 89 մանդատ
ԿԸՀ այսօրվա նիստում ներկայացվեցին 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրությունը և տվյալները։
Հանձնաժողովի քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին նիստում ներկայացրել է ԿԸՀ-ի ամփոփ արձանագրությունը։
«Ձեզ ենք ներկայացնում Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրությունը և դրա տվյալները։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3 508 294: Ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը՝ 2 111 834 էր: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 34 974։ Մառնեուլիի շրջանի տեղամասերից մեկը՝ 69 տեղամասը, որտեղ ընտրողների թիվը եղել է 1643, օրենքով սահմանված կարգով արդյունքները չեղյալ են համարվել։ Այժմ ներկայացնում ենք տեղեկություններ մանդատների բաշխման վերաբերյալ՝ ըստ սուբյեկտների։ «Փոփոխությունների կոալիցիա»՝ Գվարամիա, Մելիա, «Գիրչի», «Դրոա»՝ ստացել է 229 161 ձայն և 11,03% մանդատների թիվը՝ 19, «Միացյալ ազգային շարժում»՝ 211 216 ձայն, 10,17%, մանդատների թիվը՝ 16, «Հզոր Վրաստան Լելո՝ հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 182 922 ձայն, 8,81%, մանդատների թիվը՝ 14, «Գախարիա՝ հանուն Վրաստանի»՝ 161 521 ձայն, 7,78%, մանդատների քանակը 12, «Վրացական երազանք»՝ 1 120 053 ձայն, 53,93%, մանդատների թիվը՝ 89»,- ասել է Ջավախիշվիլին։