ԿԸՀ-ն կոչ է անում լրատվամիջոցներին, տեղի և միջազգային կազմակերպություններին ժամանակին գրանցվել
ԿԸՀ-ն կոչ է անում լրատվամիջոցներին, տեղի և միջազգային կազմակերպություններին ժամանակին գրանցվել

Մենք կոչ ենք անում ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ ԶԼՄ-ներին, միջազգային կազմակերպություններին և տեղի ոչ կառավարական հատվածին, ժամանակին գրանցվել / հավատարմագրվել ընտրական վարչակազմում (ԿԸՀ և համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներ),-ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին:

Ինչպես պարզաբանվեց ԿԸՀ -ում, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց ընտրական միջոցառումների ժամանակացույցը, որտեղ մանրամասն նկարագրված են ընտրությունների հետ կապված գործողություններն ու ժամկետները:

«Ընտրական օրենսդրության համաձայն, պարբերաբար նախատեսվում է կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հանդիպումներ անցկացնել ընթացիկ ընտրական հարցերի շուրջ, և մեզ համար, ինչպես միշտ, էական է ընտրական գործընթացի թափանցիկությունը: Ուստի հորդորում ենք ավարտել օրենքով սահմանված ընթացակարգերը՝ Կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամանակին գրանցման և հավատարմագրման համար: Մեր գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու համար դուք կարող եք հետևել ընտրությունների ընթացքին, ներկա լինել նիստերին և լուսաբանել դրանք», – ասացին ԿԸՀ -ից: