Ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների բարձր ակտիվությունից ելնելով, ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնը զանգեր կստանա մինչև ժամը 18:00-ն: Այս մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Քանի որ արձանագրվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների բարձր ակտիվություն, ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնը, շարժական տուփի պահանջով, զանգեր կստանա մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 18:00-ն: Զանգահարել հետևյալ հեռախոսահամարին. 2 51 00 51 (0):
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնին դիմելու և պաշտոնական պահանջ ներկայացնելու դեպքում, շարժական ընտրական տուփից կարող են օգտվել ինքնամեկուսացման մեջ գտնվող այն ընտրողները, որոնց տվյալները պաշտոնապես արձանագրվում են համապատասխան գերատեսչության տվյալների բազայում»,- հայտարարում են ԿԸՀ-ում: