ԿԸՀ-ն հրապարակել է 103 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որտեղ քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է նախնական արդյունքները՝ հիմնվելով 103 ընտրատեղամասերի տվյալների վրա, որտեղ քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Գուրջաանիի դեպքում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորման կողմից առաջադրված թեկնածու Գիորգի Մաճավարիանին ստացել է 14450 ձայն, իսկ խորհրդարանական միջանկյալ ընտրությունների մասում՝ Գորի-Կասպիի 15-րդ մեծամասնական շրջանում, ունենք հետևյալ պատկերը. Վրաստանի քաղաքացիների «Հանուն սոցիալական արդարության» քաղաքական շարժումը, առաջադրված թեկնածու Մամուկա Տուսկաձեն ստացել է 1344 ձայն, ինչը մասնակիցների թվի 6,59%-ն է։ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորման կողմից առաջադրված թեկնածու Գիորգի Սոսիաշվիլին ստացել է 19032 ձայն, որը կազմում է 93,4 տոկոսը, ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
Նրա խոսքով, բացի էլեկտրոնային հաշվարկից, հանձնաժողովները լրացուցիչ կհաշվեն արդյունքները ձեռքով, ինչը, ըստ Կալանդարիշվիլիի, հուսալիության կարևոր մեխանիզմ է, որից հետո կկազմվի ամփոփ հաշվետվություն։
Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ այսօրվա ընտրությունները ապացուցեցին, որ ընտրական վարչակազմի, ընտրողների և հասարակության պատրաստակամությունը էլեկտրոնային ընտրությունների համար ապահովված է։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 43 330 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 23,51 տոկոսը։ Նրանցից Գորիում և Կասպիում ընտրության է եկել 25627 ընտրող, Գուրջաանիում՝ 17703 ընտրող։