ԿԸՀ-ն հաստատում է տեղեկությունը, որ Զազա Գոգավան խնդրել է իր անունը հանել «Ազգային շարժման» նախընտրական ցուցակից
«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ Զազա Գոգավան դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԿԸՀ ներկայացված ընտրացուցակից իր անունը հանելու խնդրանքով։
Նշված տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ըստ ԿԸՀ-ի՝ Զազա Գոգավան ԿԸՀ դիմում է ներկայացրել սեպտեմբերի 27-ին, եւ կուսակցությունները ցուցակում փոփոխություններ կարող են կատարել մինչեւ հոկտեմբերի 10-ը։
«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի անդամության թեկնածուն իրավունք ունի հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։ Ինչպես գիտեք, այժմ ԿԸՀ-ում ընթանում է կուսակցությունների ցուցակների գրանցումը, հետևաբար, նշված դիմումը հաշվի կառնվի կուսակցությունների ցուցակների գրանցման գործընթացում»,- ասացին ԿԸՀ-ից։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Ահմեդ Իմամղուլիևը հայտարարել էր, որ «Ազգային շարժումն» իր անունը ներառել է պատգամավորական ցուցակում՝ առանց իր համաձայնության, Իմամղուլիևը խնդրել է կուսակցության նախագահին անհապաղ հեռացնել իր անունը ընտրական ցուցակից։