ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին ժամանել 991 651 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 28.22 տոկոսը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին ժամանել 991 651 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 28.22 տոկոսը։

Ժամը 15:00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին ժամանել 991 651 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 28.22 տոկոսը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

Ինչպես նշեց Իոսելիանին, մինչ օրս շրջանային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 5 բողոք։

«Քվեարկությունը հիմնականում ընթանում է հանգիստ և պրոֆեսիոնալ միջավայրում: Կան առանձին միջադեպեր, որոնք չեն կարող ազդել ընտրությունների ընթացքի վրա: Ինչ վերաբերում է բողոքների վերաբերյալ տեղեկատվությանը, չնայած այն հանգամանքին, որ ներգրավված կողմերը տեղյակ են բողոքներ ներկայացնելու ընթացակարգերին, մենք լսում ենք անհիմն մեղադրանքներ: Կարող ենք ևս մեկ անգամ պարզաբանել, որ բողոքներ գրելու համար կան համապատասխան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը պետք է խստորեն պահպանվեն: Այս պահին շրջանային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 5 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալ հարցերին՝ լուսանկարահանման և տեսանկարահանման կանոնների խախտում, ընտրատեղամասի կազմակերպում և ընտրատեղամասից դուրս ընտրողների գրանցում», – ասաց Նաթիա Իոսելիանին:

Ձեր տեղեկության համար, Վրաստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քվեարկության գործընթացը սկսվել է ժամը 08:00-ին և կավարտվի ժամը 20:00-ին: Երկրի մասշտաբով բաց է 3061 ընտրատեղամաս: Տեղական ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն:

Ըստ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի, նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից մոտավորապես երկու ժամ անց: