ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Կախա Կալաձեն Թբիլիսիում ունի 55,61 տոկոս ձայն, իսկ Նիկանոր Մելիան՝ 44,39 տոկոս
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Կախա Կալաձեն Թբիլիսիում ունի 55,61 տոկոս ձայն, իսկ Նիկանոր Մելիան՝ 44,39 տոկոս

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված նախնական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն ունի 55,61 տոկոս, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Նիկանոր Մելիան՝ 44,39 տոկոս։

Ըստ ԿԸՀ-ի՝ ընդհանուր թվով 769 տեղամասերից տվյալները հաշվառված են  768 (99,87%) տեղամասերում։