ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Բաթումիում հաշվված է ընտրատեղամասերի 100 տոկոսը, ըստ որի Արչիլ Չիքովանին հավաքել է ձայների 51,02 տոկոսը, իսկ Գիորգի Կիրթաձեն՝ 48,98 տոկոսը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված նախնական տվյալների համաձայն՝ Բաթումիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Արչիլ Չիքովանին։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածու Արչիլ Չիքովանին հավաքել է ձայների 51,02 տոկոսը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Գիորգի Կիրթաձեն՝ 48,98 տոկոս։
Ըստ ԿԸՀ-ի՝ 105 տեղամասերի տվյալները հաշվառված են (100%)։