ԿԸՀ-ի և տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների միջև ստորագրվել է հուշագիր
ԿԸՀ-ի և տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների միջև ստորագրվել է հուշագիր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղական հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես նշվում է ԿԸՀ-ի տարածած տեղեկատվության մեջ, փաստաթուղթը ստորագրած կողմերը համաձայնում են վարչական ռեսուրսների մասին Ընտրական օրենսգրքի 45-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների միատեսակ սահմանմանը և հաստատում են, որ առաջնորդվելու են հուշագրում նշված սահմանումներով:

Ինչպես նշել է ԿԸՀ փոխնախագահ Գիորգի Շարաբիձեն, սա կարևոր պրակտիկա է, որը հաստատվել է 2010 թվականից և ավանդույթ է դարձել այն ժամանակվանից անցկացվող բոլոր համընդհանուր ընտրություններում։

Հուշագիրը այսօր ստորագրել են հոկտեմբերի 26-ի ընտրություններին գրանցված որոշ տեղական դիտորդական կազմակերպություններ։ Այնուամենայնիվ, փաստաթղթերի ստորագրումը բաց է լինելու, և գրանցվելուց հետո բոլորը հնարավորություն կունենան միանալ դրան։