ԿԸՀ. Ընտրական վարչության աշխատակիցների նկատմամբ ճնշումները ինտենսիվ են, նրանցից ոմանք անձնական հեռախոսներով վիրավորական զանգեր ու սպառնալից հաղորդագրություններ են ստանում
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վարկաբեկմանը զուգընթաց բուռն բնույթ է կրում ընտրական վարչության աշխատակիցների նկատմամբ ճնշումները,- ճեպազրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
Իոսելիանիի խոսքով՝ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները, այդ թվում՝ արտասահմանյան ընտրատեղամասերի անդամները, գտնվում են ճնշման տակ։
«Շահագրգիռ կողմերը կրկնում են այն մարտավարությունը, որը կիրառվել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ճնշում գործադրելու ընտրական վարչության պաշտոնյաների վրա։ Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները, ներառյալ արտասահմանյան ընտրատեղամասերի անդամները, ճնշումների տակ են: Նրանցից ոմանք իրենց անձնական հեռախոսներում վիրավորական զանգեր ու սպառնալից հաղորդագրություններ ունեն։ Վիրավորանքները, ճնշումները, ահաբեկումը և ատելության խոսքի օգտագործումը ինտենսիվ բնույթ ունեն նաև սոցիալական ցանցերում։ Ճնշումները գործադրվում են ինչպես անհատապես կոնկրետ անձանց, այնպես էլ սոցցանցում գործակալության պաշտոնական էջերի վրա։ Էկրանի վրա կարող եք տեսնել իմ խոսքերը հաստատող սքրինշոթները, ինչը վիրավորական հաղորդագրությունների և մեկնաբանությունների շատ փոքր մասն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միշտ պաշտպանելու ենք մեր գործընկերների օրինական իրավունքները, և այս անգամ նույնպես հաստատում ենք, որ ընտրական վարչությունը հավատարիմ է մնում իր խոսքին և զգուշացնում է բոլորին, որ օրենքի խախտումով ցանկացած զանգ կամ հաղորդագրություն կուղարկվի. համապատասխան մարմիններին՝ հետագա գործողությունների համար»,- ասել է Իոսելիանին։