ԿԸՀ. Բոլոր կողմերին կոչ ենք անում գործել օրենսդրությանը համապատասխան, չտարածել չստուգված տեղեկություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում ընտրություններին ներգրավված կողմերին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
ԿԸՀ-ում անցկացված ճեպազրույցում մեկնաբանություն տրվեց կոնկրետ տեղեկատվության վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է քաղաքացիական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկատվությանը, իբր Քութաիսիի շրջանային հանձնաժողովը մոռացել է գրանցամատյանների կնիքները հանձնել ընտրատեղամասերին եւ չի կարող ընդունել ընտրողներին, հայտարարում ենք, որ նշված լուրը կեղծ է, Քութաիսիում բոլոր ընտրատեղամասերը բացել են: Սուտ է նաեւ նույն կազմակերպության տարածած տեղեկատվությունը, թե Լագոդեխիում 9-րդ ընտրատեղամասը չի բացվել:
Մենք բազմիցս կոչ ենք արել ընտրություններին ներգրավված կողմերին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, իսկ այսօր ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում գործել օրենքին համապատասխան, չտարածել սխալ և չստուգված տեղեկություն և չխոչընդոտել ընտրական վարչակազմին՝ ընտրական գործընթացը վարել խաղաղ պայմաններում»,- հայտարարում են ԿԸՀ-ում: