ԿԸՀ. 12:00-ին ընտրողների ակտիվությունը կազմել է 19.41 տոկոս, որը քանակապես կազմում է 681 583 ընտրող
ԿԸՀ. 12:00-ին ընտրողների ակտիվությունը կազմել է 19.41 տոկոս, որը քանակապես կազմում է 681 583 ընտրող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն մամուլին տեղեկություն է փոխանցել ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվության մասին:

Անա Միքելաձեի փոխանցմամբ, ժամը 12:00-ին ընտրողների ակտիվությունը կազմել է 19.41 տոկոս, որը քանակապես կազմում է 681 583 ընտրող: Ամենաբարձր ակտիվություն է գրանցվել կրկին 19-րդ մեծամասնական ընտրատարածքում, մասնավորապես, Ռաչա-Լեչխումիում և Սվանեթիում 28.3 տոկոս, իսկ ամենացածր ակտիվությունը կրկին Աջարիայում է՝ 17.9 տոկոս:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ընտրողներին և ընտրություններին ներգրավված կողմերին, որ ընտրական օրենսդրությամբ, այսօր, քվեարկության շենքում արգելվում է քարոզչությունը: Բացի այդ, քվեարկելու ազատ իրականացումը ապահովված է օրենքով: Ոչ ոք իրավունք չունի խափանել ընտրողի ինչպես տեղաշարժը ընտրատեղամասի մուտքի մոտ, այնպես էլ՝ վերահսկել կամ բացահայտել որևէ մեկի ընտրությունը: Հիշեք, որ որ քվեարկությունը գաղտնի է: Քվեարկության խցիկներն այնպես են դասավորված, որ առավելագույնս պաշտպանված լինեն սանիտարահիգիենիկ պայմանները և բացի այդ, նաև չխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Մի քանի ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները պատռելիս վնասել են այն: Վարչությունն արձագանքել է այդ փաստերին և մեծամաս դեպքերում փոխարինվել են նշված գրանցողները»,- հայտարարել է Անա Միքելաձեն: