Կեղծ վարորդական վկայական պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալել են մեկ անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Աջարիայի շրջանում, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը պատրաստել և 150 դոլլարով իրացրել է ավտոմեքենա վարելու կեղծ վկայական:
Անցկացված քննչական գործողությունների արդյունքում հավելյալ առգրավվել է երկու վարորդական կեղծ վկայական և այն պատրաստելու համար անհրաժեշտ տարբեր տիպի տեխնիկական սարքավորում:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 362-րդ հոդվածով, որը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: