Կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման փաստով ձերբակալել են մասնավոր փորձագիտական ընկերության ղեկավարին և նրա երեք աշխատակցին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման փաստով ձերբակալել են մասնավոր փորձագիտական ընկերության ղեկավարին և նրա երեք աշխատակցին:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, անօրեն նյութական շահ ստանալու նպատակով, գումարի դիմաց, առանց համապատասխան լաբորատոր հետազոտության, պատրաստել և փոխանցել են բետոնի լաբորատոր փորձի կեղծ արձանագրություններ բետոնի ամրության հետ կապված:
«Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 352-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի մինչև 3 տարվա ազատազրկում»,- նշված է տեղեկությունում: