Կեղծ օտարերկրյա անձը հաստատող փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու համար ձերբակալվել է երկու անձ
Կեղծ օտարերկրյա անձը հաստատող փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու համար ձերբակալվել է երկու անձ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Սամեգրելոյի մարզում կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալել են երկու անձի։ Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներից մեկը, ով ուներ զբոսաշրջային սպասարկման գրասենյակ, հանցավոր արարքի հանցակցի միջոցով շահագրգիռ անձանց համար պատրաստել և իրացրել է կեղծ օտարերկրյա նույնականացման քարտեր՝ համապատասխան գումարը վճարելու դիմաց։

Մեղադրյալները բացահայտվել են քաղաքացիներից մեկի վրա 800 եվրոյի դիմաց օտարերկրյա քաղաքացու կեղծ վկայականը իրացնելիս:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են օտարերկրյա տասնյակ քաղաքացիների կեղծ անձնագրերի, ինչպես նաև վրացական վարորդական վկայականների էլեկտրոնային տարբերակներ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի երկրորդ մասով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ այլ մեղավոր անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշված է Քննչական ծառայության հաղորդագրության մեջ։