Կեղծ լուրերի տարածումը կանխելու համար Իսպանիան ցանկանում է խստացնել լրատվամիջոցների կանոնները
Կեղծ լուրերի տարածումը կանխելու համար Իսպանիան ցանկանում է խստացնել լրատվամիջոցների կանոնները

Կեղծ լուրերի տարածումը կանխելու համար Իսպանիան խնդրում է լրատվամիջոցների համար խստացնել կանոնները, այս մասին գրում է «Reuters»-ը։ «Չկա ժողովրդավարություն առանց որակյալ, ազատ լրատվամիջոցների։ Քաղաքացիները կուրացած են առանց տեղեկատվության հավաստի և բազմազան աղբյուրների,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում։ Սանչեսը նշել է, որ առաջարկվող կանոնները կտարածվեն բոլոր լրատվամիջոցների վրա։ Իսպանիայի նախաձեռնությունը քննադատության է ենթարկվել Իսպանիայի պահպանողական «Ժողովրդական կուսակցության» կողմից և այն անվանել քննադատական ​​լրատվամիջոցների գրաքննության փորձ։ «Այս օրինագիծը գրաքննության օրենք է։ Սանչեսն այժմ փորձում է վերահսկել քննադատող լրատվամիջոցներին: Պաշտպանենք խոսքի ազատությունը»,- ասված է Պահպանողական ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ։